Այս երկիրն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները

Այս երկիրն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռոսւաստանի դեմ սահմանված սանկցիաները՝ սանկցիոն ցանկում ավելացնելով մի քանի բանկերի, ընկերությունների եւ ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների։ Սանկցիոն ցանկում ընդամենը այժմ 59 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են նշվում։ Սանկցիոն ցանկում են՝ «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը, նախկին առաջին փոխնախագահ Լեւ Խասիսը, ձեռնարկատերեր Օլեգ Տինկովը, Եվգենի Շվիդլերը, Պոլինա Կովալեւան, ում Արեւմուտքում համարում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորթ դուստրը եւ Մելիտոպոլի քաղաքապետ Գալինա Դանիլչենկոն։

Այս անձինք չեն կարող մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ այդ երկրում ունեցած ակտիվներն էլ կսառեցվեն։ Բացի այդ, ցանկում հայտնվել են նաեւ՝ Газпромбанк, Россельхозбанк, Альфа-банк, СМП Банк, «Уральский банк реконструкции и развития» բանկերը, РЖД, «Совкомфлот» , «Русгидро», «Алросы» ձեռնարկությունները, ինչպես նաեւ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։