Սպերցյանը «Մանչեսթեր Սիթիու՞մ»

Սպերցյանը «Մանչեսթեր Սիթիու՞մ»

Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» երիտասարդ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է տպավորել իր հիասքանչ խաղով։ Մարզական միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ հայազգի տաղանդի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են եվրոպական մի շարք հեղինակավոր ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Բորուսիա Մյունխենգլադբախը», «Ֆրայբուրգը», «Ֆիորենտինա» ու անգամ «Միլանը»։

Koinc Sport-ը այսօր հրապարակում է արել՝ պնդելով, որ ֆուտբոլիստի համար պայքարին միացել է անգամ «Մանչեսթեր Սիթին»։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 12 միլիոն եվրո։