Իսկ ինչո՞ւ պետք է խնդիր լինի

Իսկ ինչո՞ւ պետք է խնդիր լինի

Պետական Եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահաբար հայտարարում է, որ Լարսի անցակետում ամեն ինչ կարգին է։ Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա ընթացքում համառ լուրեր էին պտտվում, որ ռուսները պատրաստվում են պատժել Հայաստանին՝ իր հակառուսականության համար, փակելով Լարսի Անցակետը, որը Հայաստանի համար աորտայի նշանակություն ունի։ Տարբեր բեռնափոխադրողներ ասում են, որ ռուսներից նման տեղեկություններ են ստանում, թե շուտով հայկական բեռնատարները այլևս Ռուսաստան չեն մտնելու։ Ոմանց էլ ժամերով պահում են` ինչ որ ստուգումների անվան տակ

«Հրապարակը» այսօր կառավարության նիստից հետո հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին` հնարավո՞ր է, որ Լարսի անցակետը փակվի Հայաստանի հակառուսական քաղաքականության հետևանքով, ՊԵԿ նախագահն ասաց՝ «Լարսում որևէ խնդիր չկա»։ Չի էլ լինելո՞ւ. «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»,- ասաց Բադասյանն ու նստեց մեքենան՝ շտապում էր։