Որ դեպքում Հայաստանը կստորագրի խաղաղության պայմանագիր․ պարզաբանում է պաշտոնյան

Որ դեպքում Հայաստանը կստորագրի խաղաղության պայմանագիր․ պարզաբանում է պաշտոնյան

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու և ի շահ տարածաշրջանային խաղաղության ու կայունության։ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը շատ առանցքային է և պնդում է, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը այդ սկզբունքի վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Եթե Ադրբեջանը շարունակի ապակառուցողական լինել բանակցությունների ընթացքում, Հայաստանը շարունակելու է հորդորել, որ միջազգային գործընկերները և այն կողմերը, որոնք պատրաստակամություն են հայտնել և պատասխանատվություն են ստանձնել միջնորդ հանդիսանալ բանակցություններում, շարունակեն ճնշումն Ադրբեջանի վրա»,- հավելեց նա։