Հեր Հերի (Ջարդի) ձոր միայն իշխանության ներկայացուցիչներն են այցելել

Հեր Հերի (Ջարդի) ձոր միայն իշխանության ներկայացուցիչներն են այցելել
լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Շիրակի եւ Լոռու մարզերի հազարավոր բնակիչներ Հեր Հերի ձորում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դնում Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողին: Այս տարի,ինչպես գիտենք,  բացառություն էր, եւ Հեր Հերի ձոր են այցելել միայն մարզային  եւ քաղաքային իշխանության  ներկայացուցիչները: Նշենք, որ  մինչ այդ ,ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, Գյումրու «Բարեկամության» պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս հարգանքի տուրք էր մատուցվել, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել:

Հիշեցնենք,որ ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին Հեր Հերի (Ջարդի) ձոր տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Քեմալական Թուրքիան, այդ ժամանակ գրավելով այս շրջանները,հենց այս ձորում է իրականացրել կանաց ու երեխաների սպանությունը, ընդ որում` ոչ միայն Շիրակին է դա վերաբերում, այլև Փամբակին: Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու, գնդակահարել: