Արցախը սովամահ են անում, իսկ իրենք «Լաչինի օրն» են նշում

Արցախը սովամահ են անում, իսկ իրենք «Լաչինի օրն» են նշում

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է օկուպացված հայկական Բերձոր (Լաչին)։

Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք մասնակցել են Լաչինի օրվա տոնակատարություններին։

Հիշեցնենք, որ այսօր Ալիևներն այցելել են նաև օկուպացված հայկական Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ, ծանոթացել համայնքում կատարվող աշխատանքներին և հանդիպել տեղի բնակիչների հետ։
Բռնապետական ռեժիմի ղեկավար զույգի ցինիզմն այն աստիճանի է, որ անցյալ տարվա դեկտեմբերից Արցախին հումանիտար աղետի ենթարկելու պայմաններում ի տես բոլորի ոչ միայն այցելում են ԼՂ բռնազավթված տարածքներ, այլև տոնական միջոցառումներ կազմակերպում։