Միանգամից երկու ձնահյուս Ալպերում, կան զոհեր

Միանգամից երկու ձնահյուս Ալպերում, կան զոհեր

Միանգամից երկու ձնահյուս է տեղի ունեցել Ալպերում։ Զոհվել է վեց զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ չեխական Novinky պարբերականի հաղորդման, զոհերից հինգը եղել են Չեխիայի քաղաքացիներ։ Նրանք զոհվել են Դախշտայն շրջանում, Զալցբուրգից 80 կմ դեպի հարավ-արեւելք։ Առաջին ձնահյուսը հինգ չեխ տուրիստներին պատուհասել է 2800 մետր բարձրության վրա։ Երկրորդ ձնահյուսի միակ զոհը եղել է ոստիկան, զոհվել է Կարինտիի շրջանում։ Առաջին ձնահյուսը ունեցել է 150-200 մետր լայնությունը, երկրորդը՝ մինչեւ 400 մետր լայնություն։