Իշխանությունները թող հիշեն ուկրաինական «Բերկուտ»-ի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը

Իշխանությունները թող հիշեն ուկրաինական «Բերկուտ»-ի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը

Իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները:

Լավ կլիներ թե՛ իշխանությունները, եւ թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների եւ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ»։