Աշխատանքային իրավունքների իրացմանը նվիրված քննարկում է կազմակերպվել (տեսանյութ)
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը աշխատանքային իրավունքների իրացմանը նվիրված աշխատանքային քննարկում է կազմակերպել։
«Քաղաքական երկխոսութուն» կազմակերպության մամուլի ծառայության պատասխանատու Մհեր Թարոյանի խոսքով՝ միջոցառումը բաղկացած է լինելու աշխատանքային խմբերից՝
1․Գործատուի և աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումը և շահագործման կանխումը։
2․Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի պաշտպանության հարցում։
3․Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Աշխատանքային խմբերում ներգրավված են ներկայացուցիչներ խորհրդարանական երեք խմբակցություններից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, արհմիություններից և հասարակական-քաղաքական սեկտորի այլ շահառու խմբերից։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը խոսեց գործազրկության նվազմանն ուղղված քայլերի մասին։
Կարծիքներ