28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին

28 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին

«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրման գործողությունը եզակի էր ռազմական առումով։ Ինչպես ամեն տարի, այսօր ևս համայն հայությունը նշում ու հպարտանում է հայ զինվորի ու հրամանատարի բացառիկ ռազմական սխրանքով։ 28 տարի առաջ, մայիսի 9-ին, ժամը   12-ին  մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին  ծածանեցին հայոց եռագույնն ու աղոթք արեցին: Պաատարագը մատուցող Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը  նախքան այդ օրհնել էր ռազմական օպերացիան։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրորոսյանը, որ Շուշիի ազատագրումից հետո հայ զինվորների հետ պատարագ անցկացրեց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, հետագայում գնահատեց՝ եթե չազատագրվեր Շուշին, մենք կկորցնեինք Արցախը։

Ռազմագործողության ընդհանուր հրամանատարը  Արկադի Տեր-Թադևոսյանն էր։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց։

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շուշիի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը։

Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Ֆելիքս  Գզողյանը”
Բացառիկ մանրամասներն ու մասնակիցների հուշերը՝ Արցախի Հանրային հեռոստատեսության «Շուշի» ֆիլմում։