Վստահ եմ՝ հայտնվելու ենք ՉԼ կիսաեզրափակչում․ Կիմիխ

Վստահ եմ՝ հայտնվելու ենք ՉԼ կիսաեզրափակչում․ Կիմիխ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կիմիխը  ՉԼ-ի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից առաջ խոսել է իր տպավորությունների մասին։ Դիմակայության առաջին խաղում, հիշեցնենք, փարիզյան ակումբը առավելության էր հասել մրցակցի նկատմաբ 2-3 հաշվով։

«Ես ուղղակի վստահ եմ, որ կարողանալու ենք հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը, մենք դա կանենք ու կհայտնվենք արդեն կիսաեզրափակչում։ Ինչու՞ եմ այդպես մտածում, շատ պարզ պատճառով, քանի որ մենք նրանցից լավն ենք, թող մեծամիտ չթվամ, բայց դա այդպես է։ Առաջին խաղում էլ՝ մենք նրանցից լավ ենք խաղացել, ցավոք արդյունքը մեզ համար ցավալի էր։ Արդեն պատասխան խաղում մենք պիտի կարողանանք թե լավ խաղալ, թե գոլեր խփել, հուսերը մեծ են, մենք «Բավարիան» ենք, կռվելու ենք մինչև վերջ»,- ասել է ֆուտբոլիստը տված վերջին հարցազրույցի ժամանակ։

ՊՍԺ- «Բավարիա» դիմակայության պատասան խաղը, հիշեցնենք, կայանալու է վաղը, Երևանի ժամանակով 23։00-ին։