Պոգբան ընտրություն է կատարել «Յուվենտուսի» ու «Ռեալի» միջև

Պոգբան ընտրություն է կատարել «Յուվենտուսի» ու «Ռեալի» միջև

Մարզական մամուլը շարունակում է գրել, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ տրանֆերային պատուհանի բացման ժամանակ հեռանալու է Անգլիայից՝ փոխելով ակումբային գրանցումը։ Հայտնի է, որ ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Ինչպես փոխանցում է հանրահայտ մարզական լրագրող Նիկոլո Շիրան, Պոգբան արդեն իսկ ընտրություն է կատարել երկու ակումբների միջև և ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Յուվե» , որտեղ արդեն խաղալու հնարավորություն ունեցել է։

Ըստ աղբյուրի՝ «Յունայթեդի» ղեկավարությունը ամենևին չի պատրաստվում հենց այնպես բաց թողնել Պոգբային, սակայն ֆուտբոլիստը չի համակերպվում այդ մտքի հետ, ավելին՝ պատրաստ է աշխատավարձի նվազեցման, միայն թե նորից հայտնվի Թուրինում։ Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 32 հանդիպման, կարողացել դառնալ 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։