Ոգևորված ենք, հույսով լի, ոչ ոք չի կարող դա մեզնից խլել․ Կապառոս

Ոգևորված ենք, հույսով լի, ոչ ոք չի կարող դա մեզնից խլել․ Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությանը, անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականին։

 «Դեռ պայմանագիր ունեի «Սևիլյայի» հետ, բայց Խինես Մելենդեսն ասաց ինձ Հայաստան տեղափոխվելու հնարավորության մասին, և ես հանդիպեցի նրան ու ազգային ֆեդերացիայի նախագահին։ Լավ զգացողություններ ու աջակցելու զգացում կար, ուստի զարկ տվեցինք գործին ու բավականին արագ եկանք համաձայնության։ Նրանք վստահում են մեզ ու հեշտ հաղորդակցվում ենք։ Հայաստանի հավաքականը ԱԱ2022 թվականի ընտրական փուլում  կատարյալ մեկնարկ տվեց՝ մարտ ամսին հաղթելով բոլոր 3 խաղերն ու գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը։

Մենք մրցում ենք Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու, հատկապես, Գերմանիայի պես թիմերի դեմ, որոնք շատ ուժեղ են։ Ահա թե որտեղ ենք հայտնվել, բայց հույսով լի ու ոգևորված ենք, ու ոչ ոք դա չի կարող խլել մեզնից։ Ապշեցուցիչ ակադեմիա ունենք։ Այստեղ ֆուտբոլային տասը խաղադաշտ կա, ամեն ինչ հիանալի վիճակում է, իսկ բնակելի շենքում շքեղ սենյակներ կան։ Այն ամենն ինչի կարիքն ունես․․․մեզ այստեղ շատ հարմարավետ ենք զգում» ,- ասաց է Կապառոսը ՖԻՖԱ-ին տված հարցազրույցում։