Գործնականում չգիտեմ՝ հանձնաժողովը որքան կգտնվի ամուր կամ իշխանությունները՝ որքան պարկեշտ․ Շավարշ Գևորգյան

Գործնականում չգիտեմ՝ հանձնաժողովը որքան կգտնվի ամուր կամ իշխանությունները՝ որքան պարկեշտ․ Շավարշ Գևորգյան

Հարցազրույց Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գեւորգյանի հետ

-Պարո՛ն Գևորգյան, ինչպե՞ս եք պատրաստվում հեռուստատեսությունների մրցույթին։

- Մտադրությունների մասին չեմ բացահայտի, որովհետև ամեն հեռուստաընկերություն իր մարտավարությունն ու ռազմավարությունն ունի, հիմա որ բացահայտեմ խաղաքարտերը, դուք էլ հրապարակեք, լավ բան չի ստացվի։ 

-Սամվել Մայրապետյանի՝ «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր լինելու հանգամանքի հետ կապված իշխանությունները կարո՞ղ են խանգարել ձեզ լիցենզիա ստանալու հարցում։

-Տեսականորեն ամեն բան հնարավոր է։ Չեմ ուզում հավատալ, որ կգնան այդ մտքին, խանգարեն։

- Իսկ մրցութային հանձնաժողովի վրա ազդեցութուն գործելու քայլեր տեսե՞լ եք իշխանությունների կողմից։

-Էլի կարող եմ տեսականորեն ասել։ Տեսականորեն, այո՛, հնարավոր է, գործնականում չգիտեմ՝ հանձնաժողովը որքան կգտնվի ամուր կամ իշխանությունները որքան պարկեշտ կգտնվեն՝ հանձնաժողովի վրա ազդեցություն ունենալու համար այս գործում, թե ոչ։ Մի քիչ դժվար է ասել, թե կոնկրետ որ ոլորտում է կարող դա լինել։ Մյուսում չլինի, մեկի դեպքում լինի, այսինքն՝ «եթե»-ներով, վերացական մի բան կստացվի։ 

-Իսկ ընդհանուր պատրաստության առումով, վստա՞հ եք, որ կստանաք լիցենզիան։

-Մենք մեր ուժերի վրա վստահ ենք, այո՛։ Որովհետև մենք 20 տարուց ավելի գործող հեռուստաընկերություն ենք և որևէ բան ապացուցելու կարիք չունենք։ Կարող ենք ըստ արժանվույն գործել և մեր առաքելութունը կատարել, կարծում եմ՝ չկա նորից որևէ բան ապացուցելու։ Բայց իհարկե ներկայանալու ենք մրցույթին ըստ արժանվույն, պատշաճ կերպով, օրենքի պահանջներին, օրենսդրության պահանջին համապատասխան։ Այն, ինչ որ պահանջեն, կներկայացնենք։

-Իսկ նորամուծություններ նախատեսե՞լ եք։

-Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին։

Սերգեյ Առաքելյան