ԱՄՀ տնտեսագետը մեղադրում է ՀՀ-ին ԵՄ պատժամիջոցները շրջանցելու և Պուտինին «օգնելու» մեջ
Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել Եվրամիության պատժամիջոցները, ինչի վկայությունն է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ԵՄ երկրներից Հայաստան ապրանքների արտահանման կտրուկ աճը։
Այս մասին X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ, Goldman Sachs-ի նախկին գլխավոր արժութային ստրատեգ և Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Ռոբին Բրուքսը։
«Պետք է մտածել, թե ինչ է կատարվում ԵՄ-ում։ Պուտինի ներխուժումն Ուկրաինա մեծ սպառնալիք է այն ամենի համար, ինչի դեմ հանդես է գալիս ԵՄ-ն: Բայց նման օրինակները շատ են․ ներխուժումից հետո ԵՄ արտահանումը Հայաստան աճել է 200%-ով։ Այդ ապրանքները առաքվում են Ռուսաստան և օգնում Պուտինին։ Իսկ ի՞նչ է անում Բրյուսելը»,- հռետորական հարց է ուղղել Բրուքսը։
Նա գրառմանը կից աղյուսակ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, ըստ որի՝ «Եվրամիության երկրներից Հայաստան ապրանքների մատակարարումը 2022 թվականի մարտից աճել է 4-5 անգամ։ Կրկնապատկվել է նաև արտահանումը դեպի Հայաստան՝ Ռուսաստանի դաշնակիցներից մեկը համարվող Չինաստանից»։
Կարծիքներ