«Դալմա մոլը» ևս հոսանքազրկվել է

«Դալմա մոլը» ևս հոսանքազրկվել է

«Դալմա մոլը» հոսանքազրկվել է։ Այս պահին այնտեղ մութ է, տաղավարներում լույս չկա, հաճախորդներն էլ խառնվել են իրար։ Նկատենք, որ միայն «Դալմա մոլում» չէ, որ հոսանքի խնդիր կա։ Քաղաքի կենտրոնի որոշ փողոցներ էլ էին քիչ առաջ հոսանքազրկվել։ Ուշագրավն այն է, որ «Դալմա մոլը» պատկանում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, որը գնել է նաև Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը։ Եվ հիմա փաստացի նրանք են կառավարում ՀԷՑ-ը, և նույնսիկ իրենց պատկանող խոշոր առևտրի կենտրոնում չեն կարողանում այնպես անել, որ հոսանքազրկումներ չլինեն։ Առհասարակ, ՀԷՑ-ում խնդիրներ հաճախ են լինում՝ քաղաքի տարբեր թաղամասեր պարբերաբար հոսանքազրկվում են, քանի որ լարերի և հոսանքի ենթակայանների վիճակը, մեղմ ասած, լավ չէ։ Ավելի ուշ պազրվեց, որ ամբողջ երկրով մեկ  հոսանքի խնդիր կա՝ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են։