Ուկրաինացի կախարդները ծեսեր կանցկացնեն՝ Պուտինին իշխանությունից հեռացնելու համար

Ուկրաինացի կախարդները ծեսեր կանցկացնեն՝ Պուտինին իշխանությունից հեռացնելու համար

Ուկրաինացի կախարդները լսել են նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչի կոչը և պատրաստվում են մի շարք ծեսեր անցկացնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելու, նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։ Այդ մասին գրում է unian.net-ը։

«Մարտի 31-ին՝ 29-րդ լուսնային օրը՝ անեծքների օրը, մենք՝ Ուկրաինայի վհուկներս, կախարդներս օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով, կկատարենք ուկրաինացի ժողովրդի թշնամի Վլադիմիր Պուտինին պատժելու արարողակարգ», - ասվում է ուղերձում։

Ծեսը բաղկացած է լինելու 3 մասից։ Առաջինը տեղի կունենա Ուկրաինայի լեռներից մեկում։

Ծեսի երկրորդ մասը նախատեսված է ապրիլին։

Երրորդ մասը ենթադրում է թշնամու մեկուսացում, իշխանությունից հեռացում, աջակցության կորուստ: