Քվեարկության ձևը, որ առաջարկվել է մեզ, հակաօրինական է․ Արթուր Վաղարշյան

Քվեարկության ձևը, որ առաջարկվել է մեզ, հակաօրինական է․ Արթուր Վաղարշյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը նամակ- եզրակացություն է ուղարկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին և խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանին, որում հիմնավորում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը էլեկտրոնային նամակների միջոցով, կամ հարցման կարգով իրականացնելը ապօրինի է, քանի որ տեղի չի ունենում քվեարկություն, խախտվում է օրենքով հաստատված «նիստ» հասկացությունը, և հարցման կարգով իրականացվում են միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, այլ ոչ բուն նիստ։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ եկող շաբաթվա մեջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, որի ժամանակ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Վահագն Վարագյանի ղեկավարության ներքո գտնվող՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու հարցը, որը նախորդ նիստում 3 անգամ քվեարկելուց հետո մերժվեց։ Հոգաբարձուների խորհրդ նախագահ Գևորգ Մուրադյանն էլ այս անգամ որոշել է հարցման կարգով իրականացնել քվեարկությունը, ինչը Վաղարշյանի պնդմամաբ ապօրինի է։