Հիասթափվել է սինխրոն թարգմանությունից եւ նետել ականջակալը

Հիասթափվել է սինխրոն թարգմանությունից եւ նետել ականջակալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրիի՝ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի մեկնարկի բացման խոսքի սինխրոն թարգմանությունից ու դեն նետել ականջակալը։

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ ինքն ավելի լավ հասկացավ Արգենտինայի նախագահի խոսքերը, քան կարողանում էր թարգմանել սինխրոն թարգմանիչը։ Սոցկայքերում սակայն Թրամփին են մեղադրել, ասելով, որ նա սինխրոն թարգմանության ընդունիչը սխալ էր պահել եւ բացի այդ, հարկ էր ավելի փոքր գաջեթ տալ պետությունների ղեկավարներին։ Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է G20 գագաթնաժողովը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որին քննարկվելու են համամոլորակային ամենակարեւոր հարցերը։