Սոս Սարգսյանի այրին նույնպես պահանջում է Չալդրանյանի հրաժարականը (տեսանյութ)

Սոս Սարգսյանի այրին նույնպես պահանջում է Չալդրանյանի հրաժարականը (տեսանյութ)

Համազգային թատրոնի ստեղծագործական կազմն այսօր թատրոնում մեծ ասուլիս էր հրավիրել՝ պահանջելով թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Սենյակում էր նաեւ Սոս Սարգսյանի այրին՝ տիկին Նելլին, որը միացավ դերասանախմբի պահանջին՝ Չալդրանյանին հորդորելով հեռանալ թատրոնից․

«Թատրոնը խարխլվել է, կորցրել է իր հիմքը, ես լսում էի դերասաններին ու զարմանում, որովհետեւ շատ բանից տեղյակ չեմ եղել։ Սա Սոս Սարգսյանի տունն է եւ այն պետք է շարունակի աշխատել»,-ասաց նա ու հավելեց, որ դեռ 2 տարի առաջ՝ նշանակման ժամանակ ապշել է Արմեն Ամիրյանի արած այդ քայլից, երբ նշանակումն անելուց հետո են միայն իր կարծիքը հարցրել։

Ասում է՝ մարդկայնորեն չի կարող դեմ լինել Չալդրանյանին, որովհետեւ իր ընկերն է, շատ է իրենց տուն եկել, տաղանդավոր ռեժիսոր է, բայց թատրոնը չգիտի․ «Բազմաթիվ անգամ եկել եմ ներկայացման եւ տեսել եմ, որ ներկայացումները մաշվում են, ասել եմ՝ Վիգեն, դու դերասանների հետ աշխատում ես, նրանց առոգանության, դիկցիայի, ձայնի վրա աշխատո՞ւմ ես, պարզվում է՝ ոչ, որովհետեւ իրեն դա չի հետաքրքրում կամ չգիտի»։

Մանրամասները՝ վաղվա թերթում։