Ամուսնու պաշտպանությունն է ստանձնում Մելանիա Թրամփը

Ամուսնու պաշտպանությունն է ստանձնում Մելանիա Թրամփը

Հայտնի սկանդալի հետ կապված ԱՄՆ առաջին տիկինը գրառում է արել «Atlantic-ի պատմությունը սուտ է: Շատ վտանգավոր ժամանակներ են, երբ անանուն աղբյուրներին ամենից շատն են հավատում և ոչ ոք չգիտի դրանց դրդապատճառը: Սա լրագրություն չէ, սա ակտիվիզմ է: Եվ սա վնասակար է մեր մեծ ազգի համար:»

Հիշեցնենք, որ լիբերալ մեդիայի ուշադրության կենտրոնում է գտնվում սկանդալը, համաձայն որի, ըստ անանուն աղբյուրների Թրամփը հրաժարվել էր գնալ զինվորական գերեզմանատուն, ասելով, որ այնտեղ ամփոփված են անհաջողակները:

Թրամփի շտաբն իր հերթին բազմաթիվ տեսանյութեր է տարածել, Թրամփի` զինվորական գերեզմանատներ և հուշահամալիրների այցելության մասին:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն