Նկարահանել են ութոտնուկի հարձակումը ճայի վրա

Նկարահանել են ութոտնուկի հարձակումը ճայի վրա

Արեւմտյան Ավստրալիայի Ռոտնեստ կղզու ծովափին հանգստացողները ականատես են եղել ութոտնուկի եւ ճայի դաժան մենամարտի։ Ութոտնուկը հարձակվել է ձկնկուլի վրա, օղակել իր ոտքերով եւ ձգտել քաշել ջրի տակ, իսկ թռչունն էլ փորձել է ազատվել նրա ճիրաններից։ Լողափին գտնվողները նկարահանել են տեսարանը զարմանքից քարացած, քանի որ մինչ այդ նման տեսարան երբեք այդ կողմերում չէր արձանագրվել։ Թռչունին օգնության է հասել մի տուրիստ տղամարդ, որը ազատել է թռչունին եւ բաց թողել ութոտնուկին։