Եթե Զինված ուժերի գեներալը քաղաքական ապաստան խնդրեր, դա որպես դավաճանություն կգնահատեի. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Եթե Զինված ուժերի գեներալը քաղաքական ապաստան խնդրեր, դա որպես դավաճանություն կգնահատեի. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր անդրադարձավ ԴԱՀԿ ծառայության մախկին ղեկավար, կոչումով գեներալ Միհրան Պողոսյանի ձերբակալությանն ու նրա կողմից ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու հարցին:

Տոնոյանն ասաց, Պողոսյանը իրենց գեներալը չէ, չի ուզում մեկնաբանել:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե խոսքը գեներալի ուսադիրներ կրող անձի կողմից նման քայլի մասին է, բարոյական կոնտեքստում դա ինչպե՞ս կգնահատի, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար՝ եկեք ես Զինված ուժերի գեներալների համար պատասխան տամ»:

Մեր մյուս հարցին, թե եթե ՀՀ Զինված ուժերի գեներալը նման բան աներ, ինչպե՞ս կվերաբերվեր դրան, Տոնոյանն ասաց. «Կգնահատեի որպես դավաճանություն»:

Մանրամասն՝ տեսանյութում։