Երկու խոսքով զանգերի մասին

Երկու խոսքով զանգերի մասին

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

«Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի – չարժի շատ տարածվել»։