«Հրապարակ».Լայնամասշտաբ փոփոխություններ ՊԲ բարձրաստիճան կազմում.Օգանովսկին եւ ուրիշներ հրաժեշտ կտան պաշտոնին

«Հրապարակ».Լայնամասշտաբ փոփոխություններ ՊԲ բարձրաստիճան կազմում.Օգանովսկին եւ ուրիշներ հրաժեշտ կտան պաշտոնին

Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի փոփոխությունից հետո։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Օգանովսկու պաշտոնանկությունը  պաշտոնապես բացատրում են առողջական խնդիրներով։ Նույն պատճառով պաշտոնին հրաժեշտ կտա նախարարի մեկ այլ տեղակալ եւս՝ Գարիկ Սաֆարյանը, ով անցած տարի տեւական բուժման կուրսեր է անցել։ Իսկ տեղակալներից երրորդը՝ Վարդան Բալայանը, կանցնի զինվորական թոշակի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, փոփոխությունները սրանով չեն ավարտվելու, եւ գուցե հաջորդ ալիքը բարձրանա։