Եթե ՌԴ-ն ցանկանա, պատերազմը կարող է վաղը դադարել․ Բայդեն

Եթե ՌԴ-ն ցանկանա, պատերազմը կարող է վաղը դադարել․ Բայդեն

«Պուտինը հարվածում է քաղաքացիական թիրախներին, երեխաներին և կանանց, սա բարբարոսություն է»։

Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Սպիտակ տունը։

«Մենք քննարկում ենք ունեցել ՆԱՏՕ-ի մեր գործընկերների և G7-ի առաջնորդների հետ՝ կապված Կիևի և Արևմտյան Ուկրաինայի վրա ռուսական վերջին հրթիռային հարվածների հետ: Կատարվածը դաժանություն է։ Այն ժամանակ, երբ համաշխարհային առաջնորդները Բալիում ձգտում են առաջընթաց գրանցել դեպի գլոբալ խաղաղություն, Պուտինը հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին, երեխաներին և կանանց: Ռուսաստանը կարող է և պետք է դադարեցնի պատերազմը։ Եթե ​​նրանք դա ցանկանային, կարող էին դադարեցնել նույնիսկ վաղը»,- հավելել է Բայդենը։