Ադրբեջանցիները Գուտերեշին խնդրել են առաքելություն ուղարկել Հայաստան

Ադրբեջանցիները Գուտերեշին խնդրել են առաքելություն ուղարկել Հայաստան

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»  նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
Նամակում, մասնավորապես, նշվել է, թե Հայաստանը չի ընդունում Համայնքի երկխոսության առաջարկը՝ «ապահովելու Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձը, մերժում է նրանց՝ ՀՀ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև խոչընդոտում ԼՂ-ում բնակվող հայերի ինտեգրումը»։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Գուտերեշին ուղղված դիմումի մեջ Համայնքը կոչ է արել ազդել Հայաստանի վրա, որպեսզի նա կատարի ՄԱԿ-ի հատուկ առաքելությունն ընդունելու իր պարտավորությունը՝ օգնելու ադրբեջանցի վերադարձի գործընթացին։