Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Էնդրյու Շոֆեր

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Էնդրյու Շոֆեր

Լեռնային Ղարաբաղի խնդրով միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահող Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերն ուշագրավ գրառումներ է կատարել թվիթերյան իր էջում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

«Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին (ներկայացնելով ընտրված փոխնախագահ Քամալա Հարրիսին առաջարկություն) ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես Ֆրանսիայի խորհրդարանը, առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նշել է ամերիկացի դիվանագետը։ 

Հաջորդ գրառմամբ Շոֆերը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատու լինի հասարակության կարծիքի և պատմության առջև Ադրբեջանի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, սպանված մարդկանց համար։ «Եվ նրան նաև պետք է կշտամբել Մոսկվայի հետ նոր անարդար գործարքի համար»,- գրել է ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահը։

Վերջինիս խոսքերով՝ ըստ Սպիտակ տան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս չլուծված է: