էլ ինչ անի Ծառուկյանը էդ արձանի փողով. Հրաչյա Պապինյան

էլ ինչ անի Ծառուկյանը էդ արձանի փողով. Հրաչյա Պապինյան

Լրագրող Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանձնարարություն Ծառուկյանին կամ կարդալով ՖԲ-ն

1-Ինտերնետը երեկ վթարվել էր, կառուցիր ադրբեջանն ու թուրքիան շրջանցող կապուղի։
2-Գնիր հզոր զենք, չի կոնկրետացվում։
3-Գնիր բայրաքթարներ։
4-Կառուցիր դպրոցներ։
5-Մանկապարտեզներ
6-Դատարկվող գյուղեր կան, թե ինչ անի, հանձնարարականը դեռ չկա։
7-Դատարկվող երկիր, թե ինչ անի դեռ չի հանձնարարվել։
8-ծնելիության խնդիր, մոտավորապես հասկանալի է թե ինչ են ուզում։
9-Սահմանային գյուղեր։
10-Աղքատ ընտանիքներ։
11-Սոցիալական ,,բազում,, խնդիրներ։ Դեռ ուղեցույց չի հրապարակվել։
12-Անտուն ընտանիքներ։ Ենթադրվում է անելիքը։
13-Սոված ծերեր։
14-Նոր համալսարան։

Ու էս բոլորը պետության խնդիրներ են կարծես չէ՞։ Ոչ մի խոսք էդ մասին։ Իսկ ցանկը ձեր դիտարկումների արդյունքում կարելի է համալրել՝, էլ ինչ անի Ծառուկյանը էդ արձանի փողով»։