Միջուկային փորձարկումները չեն վերսկսի

Միջուկային փորձարկումները չեն վերսկսի

Միացյալ Նահանգները մտադիր չէ վերականգնել միջուկային փորձարկումները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ Մելորի Ստյուարտը։ «Մեր կողմից չկա որեւէ հետաքրքրություն, ցանկություն եւ մտադրություն վերականգնել միջուկային փորձարկումները։ Դա անհրաժեշտություն չէ եւ բացի այդ, դա անելը կառուցողական չէ։ Այն ավելին, ունի խորապես ապակայունացնող ազդեցություն։ Միացյալ Նահանգների կառավարությունը դա չի անի»,- ասել է Մելորի Ստյուարտը։

Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ գործող վարչակազմը մտադրություն չունի նաեւ Կոնգրեսի Սենատի հաստատմանը ներկայացնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք քննարկվել էր միջուկային փորձարկումները վերսկսելու հարցը, սակայն Բայդենի վարչակազմը կարծես թե այլ ուղղությամբ է շարժվում, թեեւ Մոսկվան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ըստ էության չի հրաժարվում փորձարկումներից, այլ պարզապես այժմ դրանք չի անցկացնում։