Ռուս խաղաղապահները հանել են իրենց դիրքերը ԼՂ երեք շրջաններից

Ռուս խաղաղապահները հանել են իրենց դիրքերը ԼՂ երեք շրջաններից

Ռուսական խաղաղապահ զորախումբը հանել է նախկին շփման գծի երկայնքով տեղակայված ժամանակավոր վերահսկողական դիրքերը՝ Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններում։ 

Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հավելել են ՌԴ ՊՆ-ում։

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների իրավունքների սահմանափակման մասին։