ԱՄՆ-ում խոստովանել են, որ գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ

ԱՄՆ-ում խոստովանել են, որ գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ

Միացյալ Նահանգները ոչ վաղ անցյալում կապի մեջ է եղել Ռուսաստանի հետ՝ նվազեցնելու միջուկային զենքի կիրառման ռիսկերը։
 
Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Այսպիսով, Սալիվանը մեկնաբանել է Wall Street Journal-ում հրապարակված վերջին հոդվածը, ըստ որի՝ վերջին ամիսներին նա գաղտնի բանակցություններ է վարել ՌԴ նախագահի արտաքին գործերի օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
«Մենք հնարավորություն ունեինք բարձր մակարդակով շփումներ ունենալ Ռուսաստանի հետ՝ ուղղված միջուկային զենքի կիրառման ռիսկի նվազեցմանը։ Մենք չենք հանրայնացրել այն ուղիները, որոնց միջոցով այդ շփումները տեղի են ունեցել՝ դրանք պաշտպանելու նպատակով»,- ասել է Սալիվանը։