Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ նիստը չկայացավ

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ նիստը չկայացավ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը պետք է տեղի ունենար այսօր։ Դրա մասին անգամ ասել էին նրա պաշտպանները։

Սակայն, լրատվամիջոցներին Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացրին, որ պաշտպանական թիմից կողմից բերած բողոքի քննությունը տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 4-ին։ Իսկ թե ո՞րն է տեղափոխման պատճառը՝ հայտնի չէ։ Նշենք, որ այս նիստը նախագահելու է դատավոր Սերգեյ Մարաբյանը։  

Նշենք նաեւ, որ այսօր պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր․

«Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգներին զուգահեռ։ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։ Ըստ փաստաբանական խմբի, Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ»։