Կապանցի Արտուշ Մկրտչյանը՝ ոստիկանների խախտումների մասին

Կապանցի Արտուշ Մկրտչյանը՝ ոստիկանների խախտումների մասին

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել կապանցի Արտուշ Մկրտչյանը, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի՝ Կապան այցելության օրը, քանի որ այդ օրը նա հեռուստատեսությունների առաջ հայտարարել էր, որ ոստիկանությունը հանցագործ կառույց է։

Արտուշ Մկրտչյանը նախ հայտնեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել՝ ասելով՝ գնա, նստի մեքենան, նստելուց հրել են։

«3 ժամ անհիմն պահել էին ծխախոտով լցված, փակ պատուհաններով սենյակում և պարտադրում էին, որպեսզի իրենց գրածը ստորագրեմ։ Ես ասացի, որ եթե պետք է ստորագրեմ, ցույց տվեք  այս նորմը։ Երբ հասկացան, որ տեղյակ եմ իրավունքից, փոձեցին ինձ բժշկի տանեն՝ խմածություն որոշեն։Հրաժարվեցն և իրենք կանչեցին բժշկին, ում հետ եկավ նաև քույրը»,-պատմեց կապանցին։

Այուհետև նա պահանջել է հանրային պաշտպան՝ Լիաննա Գրիգորյան, Աշոտն ասել է, որ չի ուզում նրան, նա հանցագործ է, ապա պահանջել ոստիկաններից բջջային՝ այլ փաստաբանի զանգելու։ Չեն տվել։ Մի խոսքով, Արտուշը, երեք ժամը լրանալուց հետո թողել է բաժինը առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու։

«Բայց ամեն ինչ շատ նվաստացուցիչ էր, որովհետև ես ոչ մի գրամ խմիչք չեմ օգտագործում։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա իմ ձեռքին կան բազում փաստաթղթեր, որ պետության ներկայացուցիչը՝ ոստիկանությունը, որը պարտավոր է  պաշտպանել կամ անգործություն չդրսևորել, երբ անձին վնաս է պատճառվում, ամեն ինչ արել է դրա համար․ ոչնչացրել է իմ բիզնեսը՝ մեղուներիս ու մեղվանոցս, կեղծ փաստաթղթեր տրամադրելով, իմ բնակարանը դարձրել վթարային՝ կեղծ գրանցումների պատճառով, իմ տան վրայով ոստիկանության գործողությունների պատճառով բարձրավոլտ էլետրական լարեր են անցնում և ես ապրում եմ մշտական վախի մեջ»,-շարունակեց նա։

Արտուշն ասում է, որ ոստիկանությունը եղբորը համակարգից թոշակից մեկ տարի առաջ հեռացրել է նրա համար, որ ասում էր, որ պետը հատկացված բենզինն «ուտում է»։ Հետո ասաց, որ եղբոր ընտանիքին  բռնությամբ ու խաբեությամբ տեղախոխել են Երևան ու տարել հոգեբուժարան, իսկ եղբոր ընտանիքին էլ ստիպել վկայություն տալ հոր նկատմամբ։