Կկրակե՞ս ինձ վրա․․․
Նկարներ կան, էլի եմ գրել, որ պահում եմ իմ արխիվում։ Դրանք լուսավոր, ապրեցնող նկարներ են։ Այսօր այդ նկարներից մեկն իմ ուշադրությունը գրավեց։ Մտածում էի՝ հիմա՝ այս իշխանության օրոք, կլինի՞ մեկը, որ գրկի ոստիկանին ու ասի՝
-Որ քեզ հրաման տան, կկրակե՞ս ինձ վրա:
Իսկ ոստիկանն էլ ասի․
-Չեմ կրակի:
2016 թվականի հուլիս ամսվա նկար է։ Ասում եք՝ այն ժամանակ սարսափելի էր, ոստիկանները կատարում էին նախկին իշխանության հրամանը։ Ասում եք՝ բռնապետություն էր։ Բայց այս նկարը ուրիշ բան է պատմում։ Այս նկարը լու՜յս է։
Աղջիկը գրկում է ոստիկանին ու հարցնում․
- Որ քեզ հրաման տան, կկրակե՞ս ինձ վրա:
- Չեմ կրակի:
Հիմա պատկերացնու՞մ եք, որ մեծ հրմշտուքի ժամանակ մեկը գրկի ոստիկանին ու նման բան հարցնի։ Անմիջապես գործ կկարեն աղջկա վրա։ Իսկ եթե նման բան չլինի ու այնուամենայնիվ աղջիկը կարողանա հարցնել ոստիկանին՝ կկրակե՞ս ինձ վրա։ Եթե ոստիկանն ասի՝ չեմ կրակի, հաջորդ օրը կազատվի աշխատանքից։ Եթե ասի՝ չեմ կրակի, կզրկվի պարգևավճարից, հացից։
Բայց նման բան, իհարկե, չի լինի։ Այսօր ոստիկանը ծառայում է մեկ մարդու։
Ես չգիտեմ նույնիսկ, այս ոստիկանը համակարգու՞մ է աշխատում։ Եթե, այո, հրամանի դեպքում այսօր կկրակե՞ր քաղաքացու վրա։
Կարծիքներ