Կասեցվել են Ռուսաստանից ավիափոխադրումները դեպի Վրաստան

Կասեցվել են Ռուսաստանից ավիափոխադրումները դեպի Վրաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հուլիսի 8-ից արգելվում է ավիափոխադրումների իրականացումը դեպի Վրաստան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Պուտինը նաեւ հանձնարարել է կառավարությանը ապահովել Վրաստանում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձը Ռուսաստան։ Հրամանագրում նշվում է, որ իշխանությունը տուրօպերատորներին առաջարկել է արգելքի շրջանում չվաճառել ուղեգրեր դեպի Վրաստան։