Սվիտալսկին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունների և վիզաների ազատականացման մասին

Սվիտալսկին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունների և վիզաների ազատականացման մասին

Հարցին, թե հեղափոխությունից հետո ի՞նչ չափով է և ինչ ուղղություններով է ԵՄ-ն պատրաստ աջակցել Հայաստանին, ՈՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանեց․ «Վերջին օրերին ամենակարևոր զարգացումներից մեկը կառավարության նիստում քննարկված 20019 թվականի գործողությունների ծրագիրն է։ Հանձնակատարը նշեց, որ ավելացում է լինելու։

Վերջին տարիներին հովանոցային ֆոնդից Հայաստանը ստացավ 10 հազար եվրո, բայց այս ֆոնդի անդամ լինելը ավելի կարևոր է քան գումար ստանալաը, քանի որ դա նշանակում է , որ այդ երկիրը քաղաքական բվարեփոխումներ է արել։ Սա քաղաքական կարևոր ազդակ է, քանի որ ԵՄ-ն դրական է գանահատում ժողովրդավարության առաջընթացը։ Մենք շատ կառուցոական մթնոլորտում ենք։ Մենք հիմա քննարկում ենք կոնկրետ ծրագրերի շրջանակը, ես մեծապես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կկարողանա ավելի շատ օգտվել այն աջակցությունից, որը առաջարկում է ԵՄ-ն։ ԵՄ-ն սկսել է աշխատել իր բազմայնա աջակցության ծրագրի վրա։ Եթե Հայստանը պատշաճ կատարողական ցուցաբերի և ցույց տա ԵՄ միջոցների պատշաճ օգտագործումը, ապա դրանք կավելանան»։

Դեսպանը խոսեց նաև վիզաների ազատականացման հնարավոր ժամկետի վերաբերյալ՝ հիշեցնենք, որ հայտարարվում էր, որ դա կլինի 2020 թվականին․ «Հիմանկան պարամետերեը այն մասին, թե երբ կարելի է մտնել վիզաների ազատականացման ռեժիմ, չեն փոխվել։ Սա գործընթաց է որը ունի 2 կողմ, մեկը քաղաքական կողմն է, վիզաների ազատականացնումը քաղաքական որոշաման հարց է, հետո կա նաև գործնական կողմ՝ վիզաների դյուրացման ռեժիմի հետ կապված, թե Հայաստանի այցերը եվրոպական պետություններ ինչպե՞ս է կատարվում։ Ես չեմ կարող կոնկրետ ամսաթիվ ասել։ հանձնակատար Հանը և ԵՄ-ն դրական են տրամադրված այս առումով, բայց մենք առաջնորդվում ենք նաև քաղաքական հայտարարությամբ։ Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարավեն»,- ասաց Սվիտալսկին։