60 հոգի զոհվել է Հնդկաստանում տեղի ունեցած հեղեղումների պատճառով

60 հոգի զոհվել է Հնդկաստանում տեղի ունեցած հեղեղումների պատճառով

Առնվազն 62 հոգի զոհվել է Հնդկաստանի Ասսամ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով։ Կան նաեւ անհետ կորածներ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ։ Հեղեղումները սկսվեցին Ասսամում սկսված մուսոնային տեղատարափ անձրեւների հետեւանքով։ Հեղեղի գոտում հայտնվել է վեց միլիոն մարդ։ Նահանգային իշխանություններն ունեն մտավախություն, որ անձրեւները կարող են վնասել Կազիրանգա ազգային պարկին, որտեղ ապրում են միաեղջյուր ռնգեղջյուրներ։