«Բարսան» փորձելու է երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ

«Բարսան» փորձելու է երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ

ESPN-ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ կնքած պայմանագիրը երկարաձգելու համար։ Նշվում է, որ ակումբի նախագահ  Խոսեպ Մարիա Բարտեմոուն անձամբ է զբաղվելու այս գործընթացով։ Կատալոնյան ակումբը ցանկանում է ևս 4 տարով երկարձգել արգենտինացու հետ պայմանագիրը։ 

Ըստ ESPN-ի, «Բարսելոնայի» նախագահը գիտակցում է, որ միակ բանը, որը կարող է չգոհացնել արգենտինացի ֆուտբոլիստին, ֆինանսական կողմն է։ 

Հիշեցնենք, որ «Բարսայի» և Լեո Մեսսի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո։