Յան Գիլանն ու Թոնի Այոմին Գյումրիում էին

Յան Գիլանն ու Թոնի Այոմին Գյումրիում էին

Լենգենդար ռոք երաժիշտներ Յան Գիլանը (Deep Purple) և Թոնի Այոմին (Black Sabbath) այսօր Գյումրիում էին: Նրանք այցելեցին Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագծի շրջանակում: Երաժշտական դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Դպրոցի սաները հյուրերին ներկայացան գեղեցիկ կատարումներով և արժանացան աշխարհահռչակ երաժիշտների հոտնկայս ծափահարություններին: 
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ երաժիշտների այցը Գյումրի, խոսեց դպրոցի կառուցման նախաձեռնության, այդ գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին: Քաղաքապետն իր և բոլոր գյումրեցների անունից շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ երաժիշտներին: Թիվ 6 երաժշտական դպրոցի կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի և Գյումրու մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի պատվոգրով: