Պահանջում են Թովմասյանի հրաժարականը

Պահանջում են Թովմասյանի հրաժարականը

Սահմանադրական դատարանի առջև շուրջ 30 ցուցարար բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը, նրանք վանկարակում են «Հրայր հեռացիր»:

Դատարանի մուտքը հսկում են ոստիկանները։ Ցուցարարները պատրաստվում են ճեղքել ոստիկանների պաշտպանությունը և փակել ՍԴ մուտքը: