Իսկ դուք ի՞նչ եք կարծում, նոր Հայաստանում հնարավո՞ր է ինչ-որ մեկի վրա գործ կարել (տեսանյութ)

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, նոր Հայաստանում հնարավո՞ր է ինչ-որ մեկի վրա գործ կարել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց, թե մենք ի՞նչ ենք կարծում՝ նոր Հայաստանում հնարավո՞ր է ինչ-որ մեկի վրա գործ կարել։ Խոսքը Դավիթ Սանասարյանի գործի մասին է, որը, ըստ նրա փաստաբանի, կարված գործ է։

«Դուք եք Հայաստանի Հանրապետության կյանքը լուսաբանում, դուք պատասպանեք էդ հարցին՝ հնարավո՞ր ա, թե՞ հնարավոր չի։ Բայց ես ուզում եմ շեշտել՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել, և երկրորդը՝ ես բազմիցս եմ ասել, որ նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առջև»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին, թե ախպերական մտածելակերպով ովքե՞ր են առաջնորդվում Հայաստանում, ի՞նչ էր ուզում ասել դրանով, Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ ասել, որ իրավիճակներին մեր վերաբերմունքը չպիտի լինի ըստ այնմ, թե մենք ում հետ ինչ հարաբերություն ունենք, իրավիճակներին մեր վերաբերմունքը պիտի լինի ըստ այնմ, թե ինչ հարաբերություն ունի դա իրականության հետ, ճշմարտության հետ և օրինականության հետ»։

Մանրամասն՝ տեսանյութում։