Կլինի, կիմանաք․ Արծրուն Հովհաննիսյան

Կլինի, կիմանաք․ Արծրուն Հովհաննիսյան

Մոտ 6 ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանից ռուսական զորախմբի կազմում Սիրիա հումանիտար առաքելություն է ուղարկելու, սակայն, ցայսօր, որևէ տեղեկատվություն չի հայտնվում։

Այսօր էլ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ երբ լինի, կիմանաք։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում լինի, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ մի բան չեմ բացառում։ «Աֆղանստանն եղավ, իմացաք, Լիբանանն եղավ, իմացաք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը, ամենավիճահարույցներից է, և ՊՆ-ն ահավոր դժկամությամբ է այս մասին խոսում։ Եվ այս առաքելության մասին քիչ թե շատ մանրամասներ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, առաքելությունը մարտական խնդիրներ չի լուծելու և զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով և որ Սիրիայի հետ կապված կառավարության քաղաքական նպատակն է՝ աջակցել Սիրիայի հայ համայնքին։