Թշնամու հետ երբեմն անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք

Թշնամու հետ երբեմն անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք

ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա ի՞նչ՝ հաշտությու՞ն, թե՞...

Լսելով վերջին շրջանում առանձին գործիչների հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, հարց է առաջանում՝ էդ ո՞նց...
Համ ասում եք դավաճան, համ բանակցում ե՞ք...
Կամ, ի՞նչ է նշանակում համ հեռացման պահանջ ներկայացնել, համ բանակցել...
Հեռացողի հետ բանակցում ե՞ն...
Տրամաբանական չէ...
Մի բան այն չէ...
Նախագահը հեռացող չէ, նրա հետ չեն բանակցում, իսկ հեռացող Փաշինյանի հետ պատրաստ են բանակցե՞լ...
Ինչի՞ շուրջ բանակցեն...
Թշնամու հետ կարելի, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է բանակցել, իսկ դավաճանի հետ՝ երբեք...
Դավաճանին բանակցելով չեն հեռացնում...
Դա նույնն է, թե մարդը փորձի իր մարմնի վրա առաջացած չարորակ գոյացության կամ հիվանդության հետ բանակցելով ազատվել նրանից...
Դավաճանին հեռացնում են և վերջ...
Այլ մոտեցումները մշուշոտ են թվում....»։