Իլոն Մասկի արբանյակները երեւացել են Ուրալի երկնքում

Իլոն Մասկի արբանյակները երեւացել են Ուրալի երկնքում

Ուրալի եւ հարակից շրջանի բնակիչները ականատես են եղել զարմանալի երեւույթի։ Գիշերային երկնքում նրանք տեսել են կապի 60 արբանյակների, այսպես ասած, երկնային գնացքը։

Արբանյակները տիեզերք են ուղարկվել մայիսի 24-ին SpaceX ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է «Российская газета»-ն։ Տիեզերքում արբանյակները շարք են կազմել եւ ներկայացրել յուրատեսակ շղթա եւ ցածր բարձրությամբ թռիչքի պատճառով երեւացել են Երկիր մոլորակից։

Բարկիրիայի եւ Սվերդլովյան մարզի աստղագիտության սիրահարները կարողացել են տեսանկարահանել երկնային գնացքը եւ հրապարակել համացանցում։