Դեռևս չկա ակտիվ քաղաքացի

Դեռևս չկա ակտիվ քաղաքացի

Երևանի քաղաքապետարանն օրերս գործարկել է «Ակտիվ քաղաքացի»- հարթակը, որը մտահղացվել է որպես  քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտնաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար հարթակ։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը 1 միլիոն դոլար է սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր Երևանն, իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու ամենհետաքրքիր ու ինքնատիպ լուծումները կառաջարկեն։

Կայքում «առաջարկների» բաժնում այս պահի դրությամբ որևէ առաջարկ չկա, որևէ ակտիվ քաղաքացի չկա։
Գրանցված քաղաքացիների իսկության, առաջարկների քննարկման և ինչպես հաղորդում են հարթակի նախաձեռնողները՝ քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական մեթոդները։

Քվեարկության համար մնացել է 82 օր, 10 ժամ։

Հավաստիացվում է, թե բոլոր առաջարկները և քվեարկության արդյունքներն ամրագրվում են Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ հաստատելով տվյալների հավաստիությունը և բացառելով կեղծիքը: 

Հարթակի պայմաններին անհամապատասխանության դեպքում Կայքի Ադմինիստրացիան  կարող է անջատվել կամ դադարեցնել այն Օգտատերերի հաշիվները, որոնք խախտել են Հարթակի Պայմանները: Իսկ դրանք հետևյալն են՝
Հարթակում գրանցվողը Դուք պարտավորվում է լրացնել իր  անձնական և կոնտակտային հավաստի տվյալները։ Եթե դրանք  սխալ  են  տրամադրել Ադմինիստրացիային իրավունք է վերապահվում արգելափակել Օգտատիրոջ հաշիվը ու հեռացնել հարթակից,  և (կամ) Ձեր Տվյալները տրամադրել այն անձին, որի անունից նա  հանդես եք եկել:

Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտատիրոջ գրանցած Տվյալները, պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելու դեպքում սա կդիտվի հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն։ Կան մի շարք այլ պայմաններ ևս։

Նշենք, որ նման կայք գործում է նաև Մոսկվայում՝ համանման անվանումով։