ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Այսօր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը սահմանված չափով գրավը վճարելուց հետո ազատ արձակվեց:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Վերջինս կշարունակի մասնակցել հարուցված քրեական գործի նախաքննությանը՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: