Խախտումներ՝ Էօրնեկեան հանրակրթական դպրոցում

Խախտումներ՝ Էօրնեկեան հանրակրթական դպրոցում

Անցյալ տարի, թավշյա հեղափոխությունից հետո, մեր թերթին տված հարցազրույցում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշում էր, որ դիմում-բողոքների թիվն էականորեն ավելացել է։ 
Քանի որ ՀՀ կրթության տեսչական մարմինը բարեխղճորեն իր կայքում զետեղում է տարվա բոլոր եռամսյակների տվյալները, թե որքան դիմում-բողոք են ստացել, ներկայացնենք դրանք համառոտ։

Այս տարվա երկրորդ եռամսյակում ուսումնական հաստատություններից ստացվել է 30 դիմում-բողոք, որոնցից 13-ը կրթության տեսչական մարմին վերահասցեագրվել է կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունից, 2-ը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից, 1-ը՝ պետական վերահսկողական ծառայությունից, իսկ կրթության տեսչական մարմնում ստացել են 14 դիմում-բողոք։ Դիմում-բողոքներից վեցը Երեւան քաղաքից են, հինգական՝ Կոտայքի եւ Շիրակի մարզերից, երեքական՝ Սյունիքի, Լոռու եւ Արմավիրի մարզերից, երկուսը՝ Արագածոտնի մարզից, մեկական՝ Տավուշի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերից։ 

Ինչպես 2018թ․ առաջին եռամսյակում, այնպես էլ 2019թ․ առաջին եռամսյակում, դիմում-բողոքների քանակով առաջին տեղում են Երեւանը, ապա՝ Արարատի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերը։ Դիմումների քանակը նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ․՝ 99, 2019թ․՝ 30) նվազել է գրեթե 69 տոկոսով։ Ըստ ստացված դիմում-բողոքների` վերահսկողական գործառույթներ են իրականացվել 25-ի դեպքում. 18 ուսումնական հաստատություններում իրականացվել է ուսումնասիրություն, 7-ում` ստուգում: Ուսումնասիրության արդյունքում կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերվել են 2 (Չարենցավանի հ. 3 հ/դ.,  Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Էօրնեկեան հանրակրթական դպրոց») ուսումնական հաստատությունում: 

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի հ. 3 հ/դ-ի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ Կոտայքի մարզպետին՝ քննարկելու, հայտնաբերված խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, արդյունքների մասին տեսչական մարմին տեղեկացնելու առաջարկով: ՀՀ Արմավիրի մարզի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Էօրնեկեան հանրակրթական դպրոց-ի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:  

Առաջարկվել է քննարկել սովորողների հավասար հնարավորությունների ապահովման հարցը, ինչպես նաև վերջնական արդյունքների մասին տեղեկացնել ԿՏՄ: