«Սանիթեքի»՝ աղբով լցված աղբամաններ են պայթեցվել․ բնակչի ահազանգ

«Սանիթեքի»՝ աղբով լցված աղբամաններ են պայթեցվել․ բնակչի ահազանգ

Երեկ գիշեր Երեւանում գտնվող Աղբյուր Սերոբ փողոցում պայթեցվել են «Սանիթեք» ընկերության աղբամանները, որոնք մինչեւ վերջ լցված են եղել աղբով։ Այս մասին մեզ տեղեկացրեց այդ թաղամասի բնակիչներից մեկը՝ նշելով, որ ողջ գիշեր աղմուկ է եղել, բնակիչներն ահազանգել է ոստիկանություն։ 
 
Ոստիկանությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ ահազանգ ստացել են գիշերը 04։20-ի սահամաններում, որ աղբամաններ են այրվում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեքենաները, հետաքննությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։