Նոր տարվա ազնիվ TOP 10. Արմեն Աշոտյան

Նոր տարվա ազնիվ TOP 10. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է «Նոր տարվա ազնիվ TOP 10»-ը․

«1. Մինչև էս շիշը չավարտեք նորը չեմ բացելու։
2. Քանի բուդը կտրել եմ, մինչև վերջ պիտի ուտվի։
3. Սկզբից կրեմով խմորեղենը կերեք, շուտ է փչանում։
4. Սալատից քաշեք, դեռ թարմ է։
5. Սուրճը ես դնեմ, թե նորմալ թեյ կխմե՞ք։
6. Կյանքը կարճ է, անծանոթ բաներ մի կերեք։
7. Էս մի բոնբոնյերկան լավն է, կպահեմ ինձ։
8. Քաշած օղին ավելի ուշ է պրծնում։
9. Չսպասված հյուրերը նստելու տեղ ունենալու դեպքում դառնում են bonus track։
10. Չարազի ու ընկերոջ հինն են լավ ))

Հ.Գ.

11. Էն Թաթայի ձենը բարձրացրեք, երեխեն տակը թող քնի։ 
12. Էն Թաթայի ձենը իջացրեք, երեխեն չզարթնի հանկարծ»։